Գազայի հատվածում հրադադարի օրն ու ժամը հայտնի են
Գազայի հատվածում հրադադարը կսկսվի հունվարի 19-ին տեղական ժամանակով 8:30-ին (Երևանի ժամանակով 10:30-ին)
Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ-Անսարին հայտարարել է, որ Կատարը միջնորդ է եղել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում:
Ալ-Անսարին հավելել է, որ բնակիչները պետք է «նախազգուշության միջոցներ ձեռնարկեն, առավելագույն զգուշավորություն ցուցաբերեն ու սպասեն պաշտոնական աղբյուրների հրահանգներին», գրել են ԶԼՄ-ները։