top of page

Երևանի 2806 ամյակի առթիվ մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ

Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։

- Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ.

-13:00 - Երվանդ Երզնկյան-14:45 - Գարիկ և Սոնա-15:30 - Kami Friends band-16:30 - Արամ MP3-17:15 - Իվետա Մուկուչյան

Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ․

-17:00 - «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ-19:00 - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

- Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ.

-12:00 - «Երևան» փողային նվագախումբ-13:00 - "Jazz for kids"-14:00 - Արցախի պետական ջազ նվագախումբ-15:00 - «Կատուներ» նվագախումբ-16:00 - «Մալխաս» ջազ եռյակ-17:00 - Հայաստանի պետական ջազ նվագախումբ-18:00 - Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ-19:00 - Տիգրան Համասյան տրիո

Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ.

-14:00 - Սևագիր-15:00 - Կավիճ-16:00 - Թմբաթա-17:00 - "Fairwind"-18:00 - "Rozen Tal"-19:00 - Լավ էլի-20:00 - Jag և Նարեկ Բարսեղյան-21:00 - Նեմրա

Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն:

-12:00-23:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն:

-12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:

- Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները:

Comments


bottom of page