top of page

Ադրբեջանը և Հայաստանը երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու կարևոր հնարավորություն են ստացել. Էրդողան

Ադրբեջանը և Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու կարևոր հնարավորություն են ստացել. այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում «Թուրքիայի տանը» ԱՄՆ մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է՝ նպաստել տարաձայնությունների վերացմանը, խաղաղությանը և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը։

«Մենք պարտադիր ենք համարում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ հարգանքը»,- ասել է նա:

Kommentit


bottom of page