Զելենսկին ցանկանում է, որ Մասկը «որքան հնարավոր է Ուկրաինայի կողմից լինի»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հարգում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին և կցանկանար, որ նա «որքան հնարավոր է Ուկրաինայի կողքին լինի»։
Զելենսկին այս մասին ասել է ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում:
«Պատերազմի սկզբում ես նրա հետ (Մասկի - խմբ.) զրույց եմ ունեցել, հարգում եմ նրան, նախ հարգում եմ self-made-ը, սիրում եմ այդպիսի մարդկանց։ Երկնքից ոչինչ չի ընկել, մարդն ինքը ինչ-որ բան է արել։
Մենք շատ շնորհակալ ենք Մասկին Starlink-բերի համար, դրանք օգնեցին: Մենք դրանք օգտագործել ենք ռուսական հարվածներից հետո, երբ ինտերնետի հետ կապված խնդիրներ կային։ Մենք Starlink-ներն օգտագործում էինք ճակատում, մանկապարտեզներում, դպրոցներում և տարբեր ենթակառուցվածքներում: Այն մեզ շատ օգնեց։ Շատ կուզենայի, որ Իլոնը հնարավորինս մեր կողքին լիներ, աջակցեր», - ասել է Ուկրաինայի նախագահը։Ինչպես նշել է Զելենսկին, նա նաև կցանկանար, որ Մասկը «գա Ուկրաինա, խոսի մարդկանց հետ, տեսնի ամեն ինչ»։