top of page

Պապիկյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:



Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։



Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։

bottom of page