top of page

Կոչ եմ անում մարդկանց այլևս գումար չծախսել և ինքնակամ շինություն չկառուցել, դրանք չեն օրինականացվելու. Թովմասյան

Տարածական տվյալների իմաստով, մենք փոփոխություններ կատարեցինք ինքնակամների հաշվառման գործառույթների մեջ և կոնկրետ ժամկետներ սահմանեցինք ինքնակամների հաշվառման համար։ Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

«Իմ կարծիքով հաջողեցինք այն իմաստով, որ պարտաճանաչ բոլոր քաղաքացիները դիմեցին և ժամկետում հաշվառվեցին, հաշվառված տեղեկատվությունը ինքնակամների մասով ևս ինտեգրվեց տարածական տվյալների համակարգին և ստեղծվեց առանձին շերտ, որը մեզ ցույց է տալիս իրականում այն խնդիրները, մասսայական այն պրոբլեմները, որոնք մենք այսօր ունենք ինքնակամների կառուցապատման հետ կապված:

«2024 թվականին հաշվառման ենթակա էին բացառապես գյուղական բնակավայրերից կազմված խոշորացած համայնքներում կամ բնակավայրերում համապատասխան ինքնակամները: 2024-ին հաշվառվածների թիվը կազմել է շուրջ 7150 միավոր: Ընդհանուր առմամբ 2022 թվականից սկսած մեր էլեկտրոնային համակարգի օգնությամբ հաշվառվել է ինքնակամ շուրջ 70,000 շինություն։ Իհարկե, մենք կարող ենք վստահ արձանագրել, որ սա ամբողջական չէ, քանի որ առկա են քաղաքացիներ, որոնք ժամկետ են բաց թողել:

Եվ շատ եմ կարևորում նաև նշել այն հանգամանքը, որ այս 70,000 հաշվառված օբյեկտները արդեն օբյեկտների կառուցապատողները արդեն հնարավորություն ունեն դիմել համայնքին այս օբյեկտները օրինականացնելու համար, արդեն հաջորդիվ համայնքը համայնքները որոշում կկայացնեն օրինականացնել կամ չօրինականացնել, կախված այդ օբյեկտի ֆիզիկական բնութագրիչներից, այսինքն սեզմիկ կարգավիճակից և քաղաքաշինական համապատասխան նորմերի ապահովման տեսանկյունից»,-ասաց նա:

Սուրեն Թովմասյանի խոսքով, այլեւս չի գործում ինքնակամի հաշվառման համակարգը. «Հորդորում ենք մեր քաղաքացին, որ ինքնակամներ չկառուցեն, որովհետև 2022 թվականից հետո կառուցված ինքնակամները ընդհանրապես օրինականացման ենթակա չեն: Թող խնայեն իրենց միջոցները, որովհետև այդ կառուցված ինքնակամը գնահատման տեսանկյունից ինքը ունի զրո արժեք:

Մարդիկ մեծ միջոցներ են ծախսում կառուցապատման համար, ճիշտ կլինի, որպեսզի համապատասխան ընթացակարգով ստանան քաղաքաշինական թույլտվություններ և այնուհետև իրականացնեն իրենց շինարարական աշխատանքները»,-ասաց Կադաստրի կոմիտեի նախագահը:

1/1915
bottom of page