Կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Արարատ Միրզոյան
Կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Սիրիայի վերջին իրադարձություններից հետո, եթե հետևում էիք հրապարակումներին, ՀՀ դեսպանությունը և գլխավոր հյուպատոսությունը շատ կարճ ժամանակով բացակայում էին։ Դամասկոսում և Հալեպում դիվանագիտական առաքելություններն արդեն վերսկսել են աշխատանքը։ Կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը դեկտեմբերի կեսերից։