top of page

Նախկին ԱԳ նախագահ Զարիֆը նշանակվել է Իրանի փոխնախագահ

Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախկին ԱԳ նախարար (2013-2021 թթ.), 2015 թվականին մեծ տերությունների հետ միջուկային համաձայնագրի գլխավոր բանակցող Մոհամմադ Ջավադ Զարիֆին նշանակել է ռազմավարական հարցերով փոխնախագահ։

«Ձեզ հանձնարարված է վերահսկել ազգային և միջազգային խոշոր զարգացումները, ինչպես նաև, թե որքանով է մեզ հաջողվում հասնել սահմանադրության նպատակներին»,- ըստ պաշտոնական ԻՌՆԱ լրատվական գործակալության, նշանակման նամակում նշել է Փեզեշքիանը:

1/1899
bottom of page