top of page

«Մենք ցանկանում ենք ԱՄՆ-ի հետ խոսել իրական ռազմավարական գործընկերության մասին». Կոբախիձե

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 9, 2024
  • 1 min read

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք Վաշինգթոնը և Թբիլիսին կկարողանան «որակապես վերսկսել հարաբերությունները»։«Մինչ այժմ մենք ԱՄՆ-ի հետ ունեցել ենք թղթի վրա գրված ռազմավարական գործընկերություն, որն իրականում ոչ մի բովանդակություն չուներ։ Մենք ցանկանում ենք որակապես զրոյացնել հարաբերությունները և սկսել խոսել իրական ռազմավարական գործընկերության մասին, որը կունենա իրական բովանդակություն և օրակարգ՝ իր հատուկ նշաձողով և կոնկրետ ճանապարհային քարտեզով։

Այսօր մենք ո՛չ առանց վիզայի ռեժիմ ունենք ԱՄՆ-ի հետ, ո՛չ ազատ առևտուր, ո՛չ ուղիղ չվերթներ։ Մենք ցանկանում ենք, որ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ, շոշափելի արդյունքներ բերի մեզ և մեր երկրի ժողովրդի համար։

Մենք նաև պետք է պայմանավորվենք արժեքների շուրջ. ռազմավարական գործընկերությունը պետք է հիմնված լինի առաջին հերթին արժեքների վրա: Մենք ողջամիտ հույս ունենք, որ նոր վարչակազմը մեզ այնպիսի պահանջներ չի առաջադրի, որոնք որակապես հակասում են մեր հասարակության արժեքներին»,- ասել է Կոբախիձեն։

bottom of page