top of page

Երեքշաբթի խոսելու եմ Պուտինի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը` Մոսկվայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև դրական բանակցություններից հետո: Այս մասին գրում է Reuters-ը:«Ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը: Հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել»,- ասել է Թրամփը Air Force One-ում գտնվող լրագրողներին՝ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալու ժամանակ:

«Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք կարող ենք վերջ տալ այդ պատերազմին: Գուցե կարող ենք, գուցե չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք», - հավելել է Թրամփը:Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մոսկվա էր ժամանել  ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, որին ընդունել էր Պուտինը: Նրանք բանակցությունները տևել էին 3-4 ժամ: Քննարկման թեման եղել է ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու ուղիները:

«Ես հանդիպեցի նախագահ Պուտինի հետ, հանդիպումը տևեց մոտ երեք-չորս ժամ: Այն դրական էր: Դա քննարկում էր, որը հիմնված էր հակամարտության լուծումների վրա: Ես այդպես կբնութագրեի այն», - ասել էր նա CNN-ին տված հարցազրույցում:

1/2025
bottom of page