Կոչ եմ անում աջակցել և ընտրել Լյուդվիգին՝ ապահովելով Փարաքարի կայուն զարգացումը. Արայիկ Հարությունյան

Մարտի 15-ին Փարաքար խոշորացված համայնքում մեկնարկում է քարոզարշավը:
«Մեր թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է:
Կոչ եմ անում Փարաքար, Թաիրով, Պտղունք, Մուսալեռ, Բաղրամյան, Նորակերտ, Այգեկ, Մերձավան, Արևաշատ բնակավայրերում ապրող իմ ընկերներին մարտի 30-ին աջակցել և ընտրել Լյուդվիգին՝ ապահովելով համայնքի կայուն զարգացումը, զերծ պահելով համայնքը անցանկալի տարրերից և զարգացումներից»,- սոցցանցի իր էջում գրում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: