top of page

Նեթանյահուն վիրահատությունից հետո լքել է հիվանդանոցը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վիրահատությունից հետո լքել է հիվանդանոցը, որտեղ վերջին մի քանի օրերին գտնվում էր. հատկանշական է, որ երկրի ղեկավարը հիվանդանոցից ուղիղ գնացել է խորհրդարան՝ հարկային օրինագծի քվեարկության համար, գրում է Jerusalem Post-ը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն լքել է հիվանդանոցը և գնացել Երուսաղեմի Կնեսետ՝ մասնակցելու հարկային օրինագծի քվեարկությանը, որի հաստատումը վտանգված է»,- գրում է թերթը։

Նշվում է, որ, ըստ ամենայնի, Նեթանյահուն հիվանդանոցը լքել է՝ հակառակ բժիշկների խորհրդին, որոնք նրան խորհուրդ են տվել մնալ և շարունակել ապաքինումը։

Նեթանյահուն դեկտեմբերի 29-ին շագանակագեղձի հեռացման վիրահատության է տարել, նրա մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի բարորակ մեծացում:

Անցյալ չորեքշաբթի Նեթանյահուն հետազոտվել էր Երուսաղեմի Հադասսա հիվանդանոցում, որտեղ բժիշկները հայտնաբերել էին միզուղիների վարակ՝ շագանակագեղձի բարորակ մեծացման հետևանքով:

Իսրայելի 75-ամյա վարչապետը մարտին ճողվածքի վիրահատություն էր տարել, իսկ անցյալ տարի վիրահատվել էր սրտի ռիթմավարի տեղադրման համար: Այս ամենն Իսրայելի վարչապետի առողջական վիճակի և հանրությունից թաքցված մանրամասների վերաբերյալ շահարկումների առիթ են տվել:

bottom of page