top of page

Մեդվեդևը Զելենսկուն անվանել է գող, ստախոս ու մակաբույծ, Թրամփը՝ անհաջողակ կատակերգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն  անվանել է «կիևյան գող», «պաթոլոգիկ ստախոս» և «ձրիակեր  մակաբույծ», նշել է նաև, որ Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «գլուխը տարել է»՝ իր  խաբեբայություններով։

«Ռազմավարական անորոշությո՞ւն․ ես այդպես չեմ կարծում , պարզապես կիևյան գողը, պաթոլոգիկ ստախոսը և ձրիակերը հոգնեցրել է Դոնալդ Թրամփին իր մեքենայություններով»,- X սոցցանցում անգլերենով գրել է Մեդվեդևը։ 

Նշենք, որ Դանոլդ Թրամփն իր հերթին նախօրեին Կիևի իշխանություններին մեղադրել էր ամերիկյան ֆինանսական և ռազմական օգնության դիմաց Ուկրաինայի հազվագյուտ   մետաղներին հասանելիությունը երաշխավորող համաձայնությունը խաթարելու մեջ։ Մայամիում ներդրումային գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Թրամփն ասել էր, որ «ոչ այնքան հաջողակ կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզել է 350 միլիարդ դոլար ծախսել պատերազմի վրա, որը հնարավոր չէ հաղթել»։

bottom of page