top of page

Շոլցը հայտնել է, որ պատրաստ է նորից խոսել Պուտինի հետ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 12, 2024
  • 1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կրկին շփվելու պատրաստակամության մասին։


«Նման խոսակցություններն անհրաժեշտ են նաև զորքերը դուրս բերելու հարցում Ռուսաստանի առաջնորդին համոզելու համար, որպեսզի խաղաղ զարգացման հիմք ստեղծվի», - նշել է նա՝ պատասխանելով RTL հեռուստաալիքի լրագրողի հարցին:


«Այդպես պետք է լինի և ես նորից կանեմ դա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սթափ, «առանց պատրանքների» գնահատում է երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին, անձնական շփումների երկար ընդմիջումից հետո, Գերմանիայի կանցլերը զանգահարել էր ՌԴ նախագահին։ Պեսկովն այս խոսակցությունը դրական փաստ էր համարել։

bottom of page