top of page

Առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք քննարկելու համաձայնագրի ստորագրման ու վավերացման հարցերը․ Միրզոյան

«Խաղաղության պայմանագրի» տեքստի շրջանակներում մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում հայցերից, գանգատներից հրաժարումը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եվ եթե այն համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման։ Մենք արդեն մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք։ Առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք քննարկելու այդ մոտեցումը և համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման և վավերացման հետ կապված բոլոր հարցերը»,-ասաց Արարատ Միրզոյանը։

1/2016
bottom of page