top of page

«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է իսրայելական զորանոցները, բազան, ռազմաուսումնական ճամբարը

«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է Բեյթ Լիդ քաղաքում տեղակայված իսրայելական զորանոցները։ Հրթիռակոծված տարածքը Թել Ավիվից 30 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այդ մասին նշված է կազմավորման ռազմատեղեկատվական ամփոփագրում։

«Իսլամական դիմադրության մարտիկներն այս գործողությունն իրականացրել են ագրեսորներին զսպելու և Լիբանանի և Պաղեստինի ժողովրդին աջակցելու նպատակով»,- նշված է տեղեկագրում։

Ավելի վաղ էլ հրթիռային գրոհ էր  իրականացվել Ստելլա Մարիսում՝ Հայֆա քաղաքից հյուսիս-արևմուտք տեղակայված Իսրայելի ռազմածովային ուժերի բազայի ուղղությամբ։

Հոկտեմբերի 13-ի ընթացքում էլ «Հըզբոլլահ»-ը 38 զինված հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ, ինչը ամենաինտենսիվն է՝ էսկալացիայի սկզբից ի վեր։ Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Բինյամին շրջանում գտնվող «Գոլան» բրիգադի ռազմաուսումնական ճամբարին, իսրայելական կողմը զոհեր ու վիրավորներ ունի։

Comments


bottom of page