top of page

ՆՈՐ ԻՆՖԵԿՑԻԱ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ․ ԿԱՆ ԶՈՀԵՐ

Հոնգկոնգում սկսել է տարածվել նոր ինֆեկցիա։ Վերջինս պատկանում է ստրեպոկոկների խմբին (Streptococcus agalactiae)։ Վերջին մի քանի շաբաթում վարակման 27 դեպք է արձանագրվել։ Կա մահացության երկու դեպք։ Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։ Ինֆեկիցյաի տարածումը հատկապես ակտիվացել է օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկիզբ ժամանակահատվածում։ Վարակվածներից տասը տղամարդ է, տասնյոթը՝ կին։



Վարակվածների տարիքային խումբը՝ 53-88 տարեկանն է։ Նրանց մոտ առկա է եղել ST283 հարուցիչը, որը տարածված է քաղցրահամ ջրերում բնակվող ձկների մեջ։ Վարակվածներից հինգն արդեն ամբողջապես ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցից։ Տասնյոթ պացիենտ գտնվում է կայուն վիճակում։ Երեքի վիճակը գնահատվում է ծանր։ Վարակվածների մոտ նկատվում է սեպսիս, հոդերի աբսցես, մենինգիտ, ինչպես նաեւ միզուղիների բորբոքում։ Կարծվում է, որ վարակը նրանց փոխանցվել է հում ձկան միս ուտելու պատճառով։





Comments


bottom of page