«Հախթանակաց երիտասառթի քվեաՏերթիկը», չգիտես՝ խնդաս, թե լաս. Չախոյան

Ինչպես հայտնել ենք, համացանցում տարածվել է Գյումրու ընտրություններին մասնակցող Մարտուն Գրիգորյանի պաստառը, որի վրա քվեաթերթիկ բառը տառասխալով է գրված:
Քվեաթերթիկի փոխարեն գրված է «քվեատերթիկ»:
Թեմային «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը՝ հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի՝ սխալներով գրած հայտնի պատմությունը:
«Հախթանակաց երիտասառթի քվեաՏերթիկը․ Գյումրի մեր օրեր։
Չգիտես՝ խնդաս, թե լաս։ Էս խելքով ու գրագիտությամբ էլ ցանկանում են քաղաքապետ դառնալ, քաղաք ու երկիր կառավարել։
Կարծում եմ՝ այսուհետև թեկնածուները պետք է քննություն հանձնեն, գոնե իրենց անուն-ազգանունը գրել իմանան»,- գրել է նա: