Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի շենքին ու բնակելի թաղամասերին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի շենքին, ինչի հետևանքով զոհվել է մեկ աշխատող, ևս 4-ը վիրավոր է, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը:
Իսրայելն այսօր հարվածել էր նաև Գազայի բնակելի թաղամասերից մեկին, որի հետևանքով 25 մարդ էր զոհվել, այդ թվում՝ երեխաներ:
Հիշեցնենք՝ երեքշաբթի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածում։ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվում են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ԱՄՆ ծրագիրը: