Տիբեթի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի
Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում (երկրի հարավ-արեւմուտք) տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի, տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
«Ժամը 15.00-ի դրությամբ Տինգրի գավառում երկրաշարժը դարձել է 95 մարդու մահվան պատճառ»,- նշված է հրապարակման մեջ։
Եվս 130 հոգի վնասվածքներ է ստացել։
Մինչ այդ տեղեկացվել էր 53 զոհի եւ 62 տուժածի մասին։
Այսօր տեղի ժամանակով ժամը 9.05-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե օկրուգի Տինգրի գավառում։ Օջախը գտնվել է տասը կիլոմետր խորությունում։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են 49 հետցնցում։