top of page

Արմեն Ղազարյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն անդրադարռնալով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային, կատարել է մի քանի արձանագրում․

Առաջիկայում կներդրվի նոր լուծումներով համակարգ,

Պետությունը պետք է ունենա կայուն, անվտանգ ու ապահով բիոմետրիկ տվյալներ կրող փաստաթղթերի համակարգ,

Աշխարհում այլևս չեն արտադրվում նախկին փաստաթղթերում օգտագործված բիոմետրիկ կրիչները,

Թեկուզ օրինական ճանապարհով Եվրամիության երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիների ապաստանի դիմումները չունեն իրական հիմքեր,

Մերժվում են ՀՀ քաղաքացիների ապաստանի ներկայացրած դիմումների 96 տոկոսը և ավելին,

ԵՄ անդամ երկրներում Հայաստանից ապաստանի հայցերի ամենաբարձր թիվը գրանցվել է 2016 թվականին (8000-ից ավելի հայց), ամենացածր ցուցանիշը՝ 2020 թվականին (մոտ 1200 հայց),

Առանց վիզայի եվրոպական երկրներ այցելելու հնարավորությունը կառաջանա այն ժամանակ,երբ վիզաների երկխոսության ազատականացման ավարտը մոտ լինի։

1/1797
bottom of page