top of page

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում․ այլ մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում:: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

Կոպիրկինն ասել է, որ ռուսական կողմը կարող է օգնել Հայաստանին, եթե ասոցիացիայի հետ երկխոսություն սկսելու որոշում հասունանա Երևանում։

«Իմ պատասխանը կսկսեմ ԲՐԻԿՍ–ի շրջանակում փոխգործակցության հիմնարար սկզբունքների թվարկմամբ՝ իրավահավասարություն, փոխադարձ հարգանք, անկեղծություն, պրագմատիզմ և համերաշխություն։ Սա ինքնիշխան պետությունների ակումբ է, որի շրջանակում ընդունված չէ անհեթեթ կամ ոչ իրատեսական որոշումներ պարտադրել, «ձեռքերը ոլորել» մի խումբ առաջնորդների շահերը սպասարկելու համար։ Ըստ էության, չկան նաև առաջնորդներ, քանզի միավորման գործունեության բոլոր հարցերը լուծվում են փոխադարձ հարգալի, կառուցողական երկխոսության ընթացքում, որը հաշվի է առնում ներգրավված բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները»,- ընդգծել է դիվանագետը։

Comments


bottom of page