top of page

Երևանի սուպերմարկետները տուգանվել են ժամկետանց սննդամթերքի համար

Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում: Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:

Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները: Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով:Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը:

Commentaires


bottom of page