top of page

Gucci SS25-ը ցանկանում է, որ դուք տարվեք բամբուկե պայուսակներով, Horsebit կոշիկներով եւ 60-ականների ոճով

Սաբատո դե Սարնոն ներկայացրել է կանացի հագուստի իր մանիֆեստը Միլանի Նորաձեւության շաբաթի շրջանակում` Gucci-ի գարուն-ամառ 2025-ի ցուցադրությանը։ 

Gucci-ի ամենաբաղձալի իրերն են դարձել կաշվե պայուսակները, եւ դրանց մեջ են Gucci Bamboo 1947-ի պայուսակները (կաշվե պայուսակներ, որոնք կախվում են ուսից եւ ունեն բամբուկե կանթեր)։ Դրանք հանրության սիրելին են։ Դե Սարնոն վերադարձրել է գլխավոր աքսեսուարը իր նախնական տեսքով՝ նուրբ ժամանակակից փոփոխություններով, որոնք իրականացրել են բրենդի վարպետները կաշվի, ներկանյութի եւ օրգապակու օգտագործմամբ։ Հատկանշական է, որ դասական աքսեսուարի եւս մեկ թողարկումը վերիմաստավորվել է ճապոնացի նկարիչների կողմից ի պատիվ Ճապոնիայում Gucci-ի 60-ամյակի։

Բամբուկե դետալները բազմաթիվ մինի-աքսեսուարներ ունեն, իսկ Gucci-ի Horsebit-ի բաղձալի մոտիվը ուշադրություն է գրավել ոչ միայն դույլ-պայուսակ 73-ով, այլեւ կոշիկով. պլատֆորմներ, կրիպերներ, բալետային կոշիկներ եւ բոտիլյոններ։

Հագուստի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել 60-ական թվականները՝ խոշոր վերարկուներ, А-անման կիսաշրջազգեստներ եւ կարճ տաբատներ, որոնք դարաշրջանի տարրեր են մտցրել Լոնդոնի սվինգով տարված երիտասարդության եւ Ջեքի Քենեդիի դասի տիեզերական դարաշրջանի նրբագեղության մեջ։ 

Ընդհանուր առմամբ, գունային պատմությունը Gucci Rosso Ancora-ն է, լայմի կանաչը, ցիտրուսի նարնջագույնը, սպիտակը եւ գորշը, որոնք հավասար չափով արտահայտիչ են եւ համեստ։

Comments


bottom of page