Ադրբեջանի համար անսպասելի էր խաղաղության պայմանագրի արագ համաձայնեցումը. իրենց գործողությունները հիմա տեղեկատվական uադրանք են. Թորոսյան

Ադրբեջանի գործողությունները տեղեկատվական սադրանք են, ըստ էության, մի քանի նպատակով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Առաջինն ուզում են մեր երկրի ներսում կայունությունը խախտել, և նման դեպքեր էլի ենք ունեցել, որպեսզի բոլորս ահ ու սարսափի մեջ ապրենք:
Ե ՛վ մեր ՊՆ-ից, և ՛ Եվրոպական միության դիտորդական առաքելության պարզաբանումներն, ըստ էության, փարատում են այն կասկածները, որ որևէ կրակոց չկա մեր կամ իրենց կողմից, և որևէ փաստական տվյալ նույնիսկ չի էլ ներկայացվում:
Երկորդն՝ Ադրբեջանի համար մի քիչ անսպասելի էր արագ համաձայնեցումը խաղաղության պայմանագրի և նրանք նաև խնդիր են տեսնում այդ իրենց անսպասելիությունից դուրս գալու, ինչու ոչ նաև իրենց քաղաքական գինը թանկացնելու տարբեր դերակատարների մոտ՝ ցույց տալու համար, որ տեսեք ՀՀ-ն դեստրուկտիվ է, մենք էլ տենց զոհի դերում ենք:
Այս ամենը տեսնելով, այնուամենայնիվ, մեր անելիքներում որևէ բան չպետք է փոխվի»,-ասել է Թորոսյանը: