top of page

ԱՊՀ երկրների ղեկավարները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները  մասնակցել են ՌԴ նախագահի նստավայրում ոչ պաշտոնական հանդիպմանը և շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները շնորհավորեցին ՌԴ նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ հանդիպման մյուս մանրամասները ավելի լավ  հայտնի են միայն ԱՊՀ երկրների ղեկավարներին, քանի որ նրանք միմյանց հետ շփվել են ոչ պաշտոնական ձևաչափով։

«Թեպետ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նման շփումների ժամանակ միշտ քննարկվում են առարկայական, կարևոր հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Comments


bottom of page