top of page

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`օգոստոսի 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օգոստոսի 31-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերելը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+16+19, ցերեկը՝ +30+33,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+25,

Լոռիում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+25,

Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+32,

Արարատում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+16+19, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+34, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+28։

1/1797
bottom of page