top of page

Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 10
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ողջունելով խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գործադրած ջանքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորական ուղերձը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։


«Ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի քայլերը»,- նշված է նամակում։


Նա նաև նշել է, որ սպասում է առաջիկա տարիներին հնարավոր մեծ ձեռքբերումներին, որոնց կարող են հասնել Միացյալ Նահանգները և Ադրբեջանը՝ համատեղ աշխատանքի շնորհիվ։

bottom of page