top of page

Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող 100 կոկորդիլոս

Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող ավելի քան 100 կոկորդիլոս, որոնց կացարանի պարիսպւ վնասել էր փոթորիկը։ Այս մասին գրում է CNN-ը։

Ֆերմերը պատմել է, որ այդ քայլին գնացել է, որպեսզի թույլ չտա՝ կենդանիները փախչեն։

37-ամյա Նաթափաք Խումքադը, որը կոկորդիլոսներ է բուծում Թայլանդի հյուսիսային հատվածում գտնվող Լամփուն բնակավայրում, պատմել է, որ Սիամական կոկորդիլոսների համար նոր կացարան էր փնտրում, երբ նկատել է, որ պարիսպը փլուզման վտանգի ներքո է։ Բայց նա տեղ չի ունեցել կենդանիների թեկուզ ժամանակավոր պահելու համար, դրանցից մի քանիսի երկարությունը գերազանցում էր չորս մետրը։

Ու որպեսզի կոկորդիլոսները չմտնեն համայնք, ֆերմերը սեպտեմբերի 22-ին դրանցից 125-ի կյանքին վերջ է տվել։

«Ես ստիպված էի կայացնել իմ կյանքի ամենադժվար որոշումը՝ սպանել նրանց բոլորին։ Ես և իմ ընտանիքը քննարկել ենք, եթե պատը փլուզվեր, դա մարկային կյանքեր կարժենար, քանի որ մենք չէինք կարող վերահսկել»,-ասել է Նաթափաք Խումքադը։

Comments


bottom of page