Թրամփը հայտնել է Իրաքում ԻՊ առաջնորդի ոչնչացման մասին

Ամերիկացի զինվորականները լիկվիդացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին, ով գտնվում էր Իրաքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այսօր սպանվել է արդարադատությունից թաքնվող ԻՊ առաջնորդը»,- Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ առաջնորդը՝ չնշելով խմբավորման ղեկավարի անունը։