top of page

Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է նրան, ինչին պատրաստ է հայկական կողմը. ՌԴ նախագահի ներկայացուցիչ

  • Writer: 24timeam
    24timeam
  • 3 days ago
  • 1 min read

Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է ամեն ինչի, ինչին պատրաստ է հայկական կողմը: Այս մասին ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, Երևանում լրագրողներին է ասել ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Վաղը և մյուս օրը ես կհանդիպեմ տարբեր գերատեսչությունների ղեկավարների՝ արտգործնախարարության, մշակույթի նախարարության, կառավարության հետ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչին պատրաստ է հայկական կողմը: Ահա, թերևս, մեր պատասխանը: Ինչին պատրաստ է հայկական երկիրը, մենք պատրաստ ենք դրան»,- նշել է Շվիդկոյը։

«Խոսքը կինոյի, թատրոնի, բեմարվեստի, գեղարվեստական ​​կրթության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին է, սակայն սա միայն մշակույթին չի վերաբերում, մենք բաց ենք համագործակցության համար»,- ասել է նա։

1/2062
bottom of page