top of page

Նյու Յորքում կործանված ուղղաթիռի զոհերի թվում էին Siemens-ի ղեկավարն ու նրա ընտանիքը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 11
  • 1 min read

Siemens-ի իսպանական մասնաճյուղի ղեկավար Ավգուստին Էսկոբարը, նրա կինը և երեք երեխաները զոհվել են Նյու Յորքում ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 10-ին, ժամը 15:15-ին (Երևանի ժամանակով՝ 23:15-ին) ուղղաթիռը, որտեղ գտնվել է վեց մարդ (հինգ ուղևոր և օդաչու) ընկել է Հադսոն գետը, ոչ ոք ողջ չի մնացել:


Նյու Յորքի քաղաքապետի խոսքով՝ Էսկոբարն իր ընտանիքի հետ ինքնաթիռով ժամանել է Իսպանիայից։


Վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։

bottom of page