top of page

ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջն առևանգողները բերման են ենթարկվել

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ներքին ՆԳՆ ոստիկանության ծառայողներն օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող San Marco լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջն առևանգողներին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները մի քանի խմբերի են բաժանվել, գտնվել են 3 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ մարզերում, համագործակցել են ոստիկանության մարզային վարչությունների իրենց գործընկերների հետ, և այսօր՝ ժամեր առաջ, Հայաստանի սահմանը «Զվարթնոց» օդանավակայանով լքելիս վնասազերծել են 3 կասկածյալի։Վերջիններս տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղից էլ նրանց ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների և ԱԱԾ-ականների հմուտ գործողությունների շնորհիվ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է նաև առևանգված կինը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։Նշվում է, որ առևանգում կատարողները մտերիմ հարաբերության մեջ են գտնվել առևանգված կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող ամուսնու հետ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չի հաղորդվում։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով Երևանում առևանգել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ։ 

Comments


bottom of page