Գյումրու սրտում վառվեցին քաղաքի մայր տոնածառի լույսերը
Գյումրու սրտում վառվեցին քաղաքի մայր տոնածառի լույսերը: Տոնը իր շուրջը համախմբեց գյումրեցիներին, քաղաքի հյուրերին:
Անկախ ցուրտ եղանակից, բազմամարդ հրապարակում ջերմության, ոգևորության ու բարձր տրամադրության պակաս չկար:
«Համոզված եմ`քաղաքը, մենք` բոլորս, ունենալու ենք լավ ապագա, իսկ դա հնարավոր է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերի և անձնուրաց աշխատանքի շնորհիվ միայն։
Այսօր, առավել քան երբևէ, քաղաքը ձեր օգնության, վստահության և սրտացավության կարիքն ունի»,- տոնի մասնակիցներին դիմեց Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:
Տոնական համերգին ելույթ ունեցան Գյումրու «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը, Արամ MP3-ին, DJ Ժանը:
Քաղաքացիների հարմարավետության նպատակով այսօր հանրային տրանսպորտը բոլոր ուղղություններով աշխատելու է մինչև ժամը 22:00-ն: