top of page

Ո՞վ կդառնա ԱՄՆ նախագահ․ Թրամփն առաջին անգամ շրջանցել է Հարրիսին

Թրամփը, Decision Desk HQ նախընտրական հարցումի համաձայն, առաջին անգամ շրջանցել է Հարրիսին։

Հարցման համաձայն՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ունի նախագահական մրցավազքում հաղթելու 52 տոկոս հնարավորություն, իսկ Հարիսը՝ 42 տոկոս, հայտնել է «The Hill»-ը։

Օգոստոսի վերջից ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարրիսի հաղթելու հավանականությունը կազմել է մոտավորապես 54-56%, իսկ Թրամփինը՝ 44-46%:

Հանրապետականի թեկնածուի վարկանիշը զգալիորեն բարձրացել է այն բանից հետո, երբ նա «աշխատել է» Փենսիլվանիայի «McDonald's»-ում:

bottom of page