top of page

Հունաստանը բացառել է Ուկրաինա զորք ուղարկելու հավանականությունը

Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարել է՝ զորք չեն ուղարկի Ուկրաինա։

«Ուզում եմ հստակեցնել՝ Հունաստանն Ուկրաինա զորք ուղարկելու հարց  չի դիտարկում»,- ասել է նա Та Неа հարթակին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Հունաստանը զորք ուղարկի Ուկրաինա։

Յորղոս Գերապետրիտիսը նշել է նաև, որ այս ընթացքում իրենք աջակցել են Ուկրաինայի եվրոպական օրակարգին, նաև Եվրոպական ներդրումային բանկի հետ համաժողով են կազմակերպել Ուկրաինան վերականգնելու հարցի շուրջ, սակայն Հունաստանն իր առջև խնդիր չի դրել՝ զորք ուղարկել Ուկրաինա։

bottom of page